Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով համակարգող խորհրդի նիստի մասնակիցները Մինսկում քննարկում են օտարերկրացիների նկատմամբ միգրացիոն վերահսկողության և նրանց ժամանակավոր կացության թույլտվության տրամադրման հարցերը։ Այդ մասին հաղորդել է Բելառուսի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Բելառուսի և ՀԱՊԿ քարտուղարության պատվիրակությունները կամփոփեն 2023 թվականին ապօրինի միգրացիայի հակազդման` ՀԱՊԿ տարածաշրջանային գործողության արդյունքները, կարծիքներ կփոխանակեն կազմակերպության անդամ երկրներում միգրացիոն իրավիճակի վերաբերյալ», - ասված է տելեգրամյան ալիքում գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ըստ ՆԳՆ-ի տվյալների՝ հանդիպման մասնակիցները նաև կհայտնեն օտարերկրացիների միգրացիոն վերահսկման, նրանց ժամանակավոր կացության թույլտվությունների տրամադրման և պարզեցված կարգով քաղաքացիության ընդունման, աշխատանքային միգրանտների անօրինական զբաղվածության դեմ պայքարի՝ իրենց փորձի մասին։
Նիստի մասնակիցները կքննարկեն համակարգող խորհրդի գործունեության կատարելագործման հարցերը, հանդիպման արդյունքների հիման վրա կստորագրվեն ամփոփիչ փաստաթղթեր, հավելել են Բելառուսի ՆԳՆ-ում: