|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Բելառուսի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Անատոլի Գլազը հայտարարել է, որ Մինսկում ՌԴ դեսպան Միխայիլ Բաբիչը ոչնչացնում է երկու երկրների միջև հարաբերությունները: Նրան մեջբերում է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ըստ նրա` դա չհաջողվեց արտաքին ուժերին, սակայն հաջող և արդյունավետ կերպով հաջողվում է Բաբիչին:
Գլազը հերթական անգամ ընդգծել է, որ Բելառուսն ինքնիշխան, անկախ պետություն է:
«Պարոն դեսպանը բացարձակապես չի տեսնում ոչ մի տարբերություն ռուսական դաշնային շրջանի, որտեղ նա, մեզ պատմել են, սիրում էր հրամաններ տալ, և անկախ պետության միջև»,- ասել է նա: