|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ռուսական IVI առցանց կինոթատրոնը երեկ հեռացրել է Գարեգին Նժդեհի մասին պատմող ֆիլմը:
Infoteka24 պորտալը թեժ գծով կապվել է IVI առցանց կինոթատրոնի վարչության ներկայացուցչի հետ, որը հաստատել է, որ Գարեգին Նժդեհի մասին ֆիլմը հեռացվել է ադրբեջանցիների բողոքների պատճառով: Միևնույն ժամանակ, կինոթատրոնի աշխատակցուհին ասել է, որ ֆիլմի վերաբերյալ որոշում չկա այս պահին, այն կլինի միայն երկուշաբթի օրը։ Դա նշանակում է, որ Նժդեհի մասին ֆիլմը հանվել է պարզապես ադրբեջանցիների քմահաճույքով։
Նժդեհի մասին ֆիլմը հեռացնելուց հետո հայ օգտատերերը սկսել են զանգվածաբար բողոքել հավելվածների օնլայն խանութներում (Google Play Market, App Store)` իջեցնելով IVI հավելվածի վարկանիշը:
Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի հայերի միությունը կազմակերպել էր Նժդեհի մասին պատմող ֆիլմի ցուցադրություն. ադրբեջանցիները կեղծ տեղեկություն տարածեցին, թե իբր ռուս ոստիկանները չեն թույլատրել ցուցադրությունը, որից հետո լուսանկարներ տարածվեցին ֆիլմի ցուցադրությունից: