|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.
«Արցախից ժամանակավորապես բռնի տեղահանված մեր հայրենակիցների մեջ կան շատ մարդիկ, որոնք մտադիր են փախստականի կարգավիճակ ստանալուց հետո հեռանալ Հայաստանից և տեղափոխվել հատկապես եվրոպական երկրներ։
Սիրելի Արցախցիներ, լրիվությամբ հասկանալով ձեր հոգեվիճակը և սոցիալական դժվարությունները, ամեն դեպքում խնդրում եմ հաշվի առեք, որ փախստականի կարգավիճակում արևմտյան երկրներ տեղափոխվող ընտանիքներին տարիներ շարունակ պահում են վրանային ճամբարներում, սարսափելի վատ պայմաններում, և միայն տարիներ հետո տեղավորում բնակարաններում։
Պատրա՞ստ եք արդյոք ձեր զավակներին պահել վրաններում անորոշ ժամանակ։
Ձեր տեղը լինեի, Արցախցու համառությանը հավատարիմ, կմնայի Հայաստանում, որ միասին փոխենք իշխանությունը և միասին ձևավորենք իրական ազգային պետություն' գալիքի հստակ ծրագրով և Արցախի վերադարձի հստակ անելիքով»։