|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Գերմանիան և Ֆրանսիան Եվորապական Միությանը կոչ են արել հետաձգել Ռումինիային և Բուլղարիային Շենգեն գոտի բերելու գործընթացը, քանի որ նրանք մտահոգություններ ունեն այդ երկրների՝ կոռուպցիան և հանցավորությունը կանխելու ունակությունները:
Սևծովյան եևկու երկրները հույս ունեն շենգեն գոտի մտնել մարտ ամսին, բայց Բեռլինը և Փարիզը հավանաբար կխոչըnդոտեն այս գործընթացին:
«Մեր կարծիքով դեռ վաղ է մուտքը Շենգեն գոտի 2011 թ.-ի մարտ ամսին նախատեսել»,- գրել են Ֆրանսիայի և Գերմանիայի ներքին գործերի նախարարները Եվրոպական հանձնաժողովին ուղղված նամակում:
2007 թ.-ի անդամակացությունից հետո Ռումինիայում և Բուլղարիայում շատ քիչ առաջընթաց է գրանցվել կոռուպցիայի և կազմակերպված հանցվաորության դեմ պայքարում:
Ֆրանսիան և Գերմանիան մտահոգված են, քանի որ ապօրինի ներգաղթողները և ապաստան հայցողները կարող են Թուրքիայից մտնել Հունաստան, հետո էլ Ռումինիայից կամ Բուլղարիայից կարող են մուտք գործել Արևմտյան Եվրոպայի երկրներ այն դեպքում, երբ միության կառավարություններից շատերը պայքարում են ներգաղթի դեմ: