Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerevan․Today-ի խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երեք օր առաջ՝ մայիսի 28-ին, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել էին հրադադարը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել սահման պահող, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Դավիթ Վարդանյանը զոհվեց: Դավիթը 44-օրյա պատերազմի մասնակից էր։ Արմավիրի մարզի Նորապատ գյուղից էր, զորացրվելու էր օգոստոսի 5-ին։
Ընտանիքում միակ տղան էր, մեկ քույր ուներ:
Այսօր մամուլից իմացանք, թե ինչպիսին էր այն՝ չգիտեմ ինչ ասեմ՝ «վրանը», որտեղ մեր 18-20 տարեկան տղերքը ապրում են, որ սահման պահեն։
Մտածում եմ՝ ավելի արդար չէ՞, եթե Պապիկյանն այսպիսի «կահավորումով է» պահում բանակը և սահմանները, այնտեղ ուղարկեն, օրինակ, էս 300 կիլոգրամանոցներին, որոնք ընկած Երևանի փողոցներում, պատգամավոր, քաղաքացի, տարեց, աղջիկ, երեխա են քաշքշում, ու մի հատ էլ հավելումներ ու պարգևավճարներ են ստանում։ Այ հենց դրանց ուղարկեն էդ վրաններում սահման պահելու։
Բա 18-20 տարեկան Դավիթը, որը արդեն պատերազմի մասնակից է, թողնում են էդ անտեր վիճակում, բայց այս կերած-խմած 300 կիլոյանոցները մնում են ստեղ, որ ի՞նչ անեն։ Ու՞մ համար անեն, Նիկոլի՞, Ալիևի՞․․․
Ի դեպ, Պապիկյանը լավ կանի ոչ թե թիկնազորի հետ միասին Ստեփանավանի Դենդրոպարկը չափչփի, այլ գնա իրենց «կահավորած» դիրքերի անմխիթար վիճակի վրա ողբա»։