Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ ԳՄ ակտիվը մարզային հանդիպումների շարք է նախաձեռնել, անցած շաբաթ այցելել են Սյունիքի եւ Գեղարքունիքի մի շարք համայնքներ, նախատեսում են այցելել ՀՀ բոլոր մարզերը։ Փորձում են «գույքագրել» ունեցածը եւ ծանոթանալ հանրային տրամադրություններին: Հավաքները կազմակերպում են ՀՀԿ մարզային, տեղական կազմակերպությունները, սակայն դրանց նաեւ անկուսակցական քաղաքացիներ են մասնակցում։
Կուսակցությունից վստահեցնում են, թե «նկատելիորեն մեծացել է ՀՀԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը, նախկին «վտակները», որոնք18-ից հետո հեռացել էին «մայր գետից», նորից հուն են վերադառնում, իսկ բնակչության թիվ մեկ մտահոգությունը կապված է երկրի անվտանգության հետ, մարդիկ Հայաստանի նկատմամբ հարձակման վտանգ են զգում եւ կարծում են, որ Փաշինյանն այդ վտանգները չեզոքացնելու համար մեծ զոհաբերությունների է գնալու»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում