կարևոր
4882 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-21 13:26
Քաղաքական

Դատապարտում ենք տեղի ունեցածը. այս խայտառակության հեղինակ Փաշինյանը վայրկյան առաջ պետք է հրաժարական տա. հայտարարություն

Դատապարտում ենք տեղի ունեցածը. այս խայտառակության հեղինակ Փաշինյանը վայրկյան առաջ պետք է հրաժարական տա. հայտարարություն

««Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

Այսօր, սեպտեմբերի 21-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության անկախության տոնի օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոնից ոստիկանական բռնի ուժի կիրառման բերման է  ենթարկվել զոհված զինծառայողների մոտ երեք տասնյակ ծնողներ, այդ թվում եւ մայրեր:

Բերման ենթարկված մայրերից երկուսն ունեն վնասվածքներ: Փորձ է արվել բերման ենթարկել նաեւ դեպքի վայրում գտնված ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, որի նկատմամբ եւս բռնի ուժ է կիրառվել:

Հատուկ ընդգծում ենք, որ հերոսների մայրերին բերման են ենթարկել տղամարդ ոստիկանները:

Կատարվածը ողբերգություն է, կատարվածը հայոց պետականության եւ հայ մարդու ամոթն ու խայտառակությունն է եւ այս ամոթի եւ խայտառակության անունը Նիկոլ Փաշինյան է:

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հայաստանյան եւ միջազգային կառույցների համար հատուկ ընդգծում ենք, որ բերման ենթարկվելուց առաջ եւ այդ պահին ծնողները որեւէ հակաիրավական կամ բռնի գործողություն չեն կատարել:

Ոստիկանները խոչընդոտել են նաեւ լրագրողների եւ օպերատորների աշխատանքը՝ նրանց հրելով իջեցնելով «Եռաբլուրի» եկեղեցու հատվածից:

Հայերենում եւ որեւէ լեզվում կատարվածը բնորոշող արտահայտություններ եւ բառեր չկան:

Դատապարտում ենք տեղի ունեցածը եւ մեկ անգամ շեշտում, որ այս խայտառակության հեղինակը՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը վայրկյան առաջ պետք է հրաժարական տա:

Միաժամանակ ոստիկանությանը, ուժային մյուս կառույցներին կոչ ենք անում դադարեցնել Հայաստանի պատիվն ու հեղինակությունն արատավորող, սպայի պատիվն արատավորող հրամանների կատարումը եւ կանգնել ոչ թե գործող վարչախմբի, այլ հայ ժողովրդի, այդ ժողովրդի համար զոհված տղերքի ընտանիքների եւ մեր պետության կողքին»: