Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ ԻՔ-ի ականավոր պատգամավորներն ու ղեկավարությունը պնդում են, որ ՍԴ-ի հարցը լուծվել է հեղափոխությամբ և Հրայր Թովմասյանը պետք է հեռանա, երբ Երևանի ավագանու ԻՔ խմբակցությունից ոչնչով աչքի չընկած մեկն էլ փողոցում ՀՀ քաղաքացիներին ասֆալտին ծեփելը հիմնավորում է հանրային պահանջով, երբ քաղաքական իշխանությունը իրավունքի գերակայությունը տևական ժամանակ է փոխարինել է հեղափոխության պահանջով, նույնն է թե՝ փողոցային արդարադատությամբ, շատ բնական է, որ Հայաստանն արժանանալու էր ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների նման գնահատականին:
Մենք՝ Դաշնակցության ԳՄ-ը, իր մի քանի քաղաքական հայտարարություններով կանխատեսում էր այս հեռանկարը:
Քաղաքական անփորձությո՞ւնն է պատճառը, պետականության արժեքներն ու սկզբունքները գիտակցելու ունակության պակասը՞, հետհեղափոխական ամբարտավանությունը, թե՞ մեծամասնության բոլշեվիկյան վարքականոնը, արդյունքը նույնն է՝ վարկաբեկվում է Հայաստանը, խաթարվում է երկրի ներքին խաղաղությունը:
Հայաստանի քաղաքական և իրավական ներկա մշակույթը՝ ի թիվս բազում խնդիրների և հարցերի, հարվածում է նաև բանակցող Հայաստանի միջազգային հեղինակությանը և խոցելի դարձնում նրա վարկը:
Բայց արդյոք գիտակցվում է՞ սա…»: