Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է, որ ԱՄՆ–ն չի կարողանա փրկել Իսրայելին, և այն անպայման կընկնի։ Նրա խոսքերը, վկայակոչելով Tasnim գործակալությանը, մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Իսրայելը հզոր հետախուզական պատ էր, որը փլուզվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական գործողության ժամանակ։ Իսրայելը չի կարող գոյատևել իր հանցավոր պատմությամբ..., դա նրա անկման և ոչնչացման ճանապարհն է: Իսրայելին զսպելու ներուժը խարխլված է, և ԱՄՆ-ն չի կարողանա փրկել Իսրայելին, այն անպայման կընկնի»,- ասել է Սալամին:
Իսրայելը հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբներով հրթիռային հարձակման է ենթարկվել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի հայտարարած «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողության շրջանակներում: Դրանից հետո կազմակերպության զինվորականները ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ, որտեղ կրակ են բացել ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչպես նաև ավելի քան 200 պատանդ վերցրել: Իսրայելում, տեղական իշխանությունների տվյալներով, զոհվել է ավելի քան 1400 մարդ, այդ թվում՝ 300 զինվորական, տուժել է ավելի քան 5000-ը:
Ի պատասխան` Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը ՀԱՄԱՍ–ի դեմ։ Մի քանի օրում իսրայելցի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Գազայի սահմանի մոտ գտնվող բոլոր բնակավայրերը։ Նրանք սկսել են ավիացիոն հարվածներ հասցնել տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում` քաղաքացիական։ Իսրայելը նաև հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել է ջրի, սննդի, էլեկտրականության, դեղորայքի և վառելիքի մատակարարումը։
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11 հազարը, տուժել է ավելի քան 27,4 հազար մարդ։ ՌԴ դեսպանատունը հայտնել է, որ հակամարտության սրման ընթացքում զոհվել է 20 ռուսաստանցի, երկուսը պատանդ են, իսկ 7-ը համարվում են անհետ կորած։ Տարբեր տվյալներով` ՀԱՄԱՍ–ի գերության մեջ կարող է մոտ 150 իսրայելցի լինի։ Շարժումը հայտարարել է, որ Գազայի հատվածում մոտ 200-250 գերի կա։