Փոխարժեքներ
17 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Իրանի զինված ուժերն Իսրայելի վրա վերջին հարվածներում դեռևս չեն օգտագործել իրենց հրթիռային ներուժը, ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հրամանատարի խորհրդական Ահմադ Վահիդին։
«Մենք դեռևս լիովին չենք օգտագործել մեր ռազմավարական հրթիռային ներուժը։ Երբ անհրաժեշտ համարենք, մեր ժամանակակից սարքավորումները կբերենք մարտադաշտ։ Եվ նոր սերնդի հրթիռները դրա միայն մի մասն են», - ընդգծել է նա Tasnim լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ անհիմն անվանելով այն պնդումները, որ Իրանը սպառում է հրթիռները։