|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Իրանցի բրիգադի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն սպառնացել է Իսրայելին և ծաղրել հրեական պետությանը․ հաղորդում է The Times of Israel-ը:
Հաջիզադեն Թեհրանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է, որ «սիոնիստական ռեժիմը դատապարտված է կործանման»։
«Մեր թշնամիներն ասում են, որ մենք պետք է բանակցենք հրթիռների մասին… Իսկ մեր անօդաչու թռչող սարքերը նրանց աչքի փուշն են դարձել: Եթե նրանք պնդում են սահմանափակել մեր հրթիռների և անօդաչու սարքերի հնարավորությունները, դա ցույց է տալիս մեր ուժը, Իրանի հրթիռների և պաշտպանական կարողությունները»,- ասել է իրանցի գեներալը:
Նա նշել է, որ Իսրայելը «ի վիճակի է ճակատամարտ սկսել, սակայն Իսլամական Հանրապետությունն է, որ կավարտի այն՝ սիոնիստական ռեժիմի ոչնչացմամբ»։
«Եթե սիոնիստական ռեժիմը պատրվակ տա Իսլամական Հանրապետությանը, դա միայն կարագացնի նրա վերացումը»,- ընդգծել է Ամիր Ալի Հաջիզադեն։
Իրանցի գեներալի խոսքով՝ Իսրայելից բխող բոլոր սպառնալիքները միայն «ներքին սպառման համար են»։