|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իսրայելը կշարունակի օդից եւ ծովից հարվածներ հասցնել ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքներին Գազայի հատվածում. հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը:
«Մենք շարունակում ենք ոչնչացնել ՀԱՄԱՍ շարժումը եւ դրա ենթակառուցվածքները»,- ասել է նա` հավելելով, որ ոչնչացվել են զենքի պահեստներ, զենքի արտադրամասեր, թունելներ, ահաբեկիչների տներ, ՀԱՄԱՍ-ի հաստատություններ:
«Երբ ՀԱՄԱՍ-ի ակտիվիստները դուրս գան իրենց թաքստոցներից, կտեսնեն, թե ինչ զգալի վնաս ենք հասցրել իրենց կազմակերպությանը: Դա նրանց կստիպի զղջալ, որ Իսրայելի դեմ դիմակայության այս փուլն են սկսել»,- ընդգծել է նախարարը:
ԶԼՄ-ների տվյալներով` այս գիշեր Իսրայելի կառավարությունը որոշել է շարունակել օդից եւ ծովից հարվածել Գազային, միաժամանակ զորակոչ է հայտարարել ցամաքային հնարավոր գործողության համար: Վերջին տվյալներով` զորակոչվել է մոտ 40 հազար պահեստազորային:
Հիշեցնենք, որ ՀԱՄԱՍ-ի դեմ գործողությունը սկսվել է հուլիսի 8-ին: