Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո Գազան կառավարվելու է պաղեստինցիների կողմից։
«ՀԱՄԱՍ-ը չի պնդում, որ Գազայի միակ կառավարող մարմինը լինի, բայց մենք Պաղեստինի ժողովրդի մի մասն ենք և կարող ենք գործընկերությամն հիմունքով ազգային միասնության կառավարություն ստեղծել և պայմանավորվել Գազայի կառավարման շուրջ: Սրանք ազգային խնդիրներ են։ Մենք թույլ չենք տա, որ իրավիճակը Պաղեստինում՝ Գազայում, Արևմտյան ափին կամ երկու տարածքներում, կառավարվի օկուպանտների կամ որևէ մեկի կողմից»,- ասել է նա:
Ըստ Հանիեի, առաջարկվել են Գազայի կառավարման այլընտրանքային տարբերակներ, սակայն այդ այլընտրանքների հաջողությունն անհնար է։
«Մենք Պաղեստինի ներքին քաղաքականության երկփուլ կարգավորման կոչ արեցինք: Առաջին փուլը Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) վերակազմավորումն է՝ դրա մեջ պաղեստինյան բոլոր խմբավորումները ներգրավելու նպատակով։ Երկրորդ փուլը ենթադրում է ազգային կառավարության ստեղծում, որը պետք է զբաղվի Գազայի վերականգնմամբ և մեկ հարկի տակ միավորի Արևմտյան ափի և Գազայի ինստիտուտները, ինչպես նաև ապահովի նախագահական, օրենսդիր և ազգային խորհրդի ընտրությունների անցկացումը»,- ասել է նա։
Հանիեն ընդգծել է, որ «Գազան Պաղեստինի ազգային մասն է»՝ մատնանշելով, որ «ՀԱՄԱՍ-ն ակնկալում է, որ Գազայի հատվածը և Արևմտյան ափն ընդգրկող Ազգային համաձայնության կառավարությունը կղեկավարի երկիրը պատերազմից հետո»: