Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի` սեպտեմբերի 21-ի առթիվ ԱԺ պատգամավորները, ԱԺ աշխատակիցները պարգեւատրվել են։ Հիշեցնենք, որ անկախության օրվան նախորդած սեպտեմբերի 19-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց, իսկ հետագա օրերին կազմակերպվեց արցախցիների տեղահանումը։
Եվ այս փուլում, երբ Հայաստան բռնի տեղափոխված մեր հայրենակիցներից շատերն օրվա հացի խնդիր ունեն, ԱԺ պատգամավորները պարգեւավճար են ստանում` որպես հավելավճար իրենց առանց այն էլ բարձր աշխատավարձերին: Միայն «Պատիվ ունեմ» խմբակցության անդամներն են հայտարարել, որ իրենց ստացած պարգեւավճարները տրամադրելու են արցախցիներին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Հ․Գ․ Թեև «Հրապարակ» օրաթերթում չի նշվում, սակայն Yerkir.am-ի խմբագրության անունից հավելենք՝ երեկ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցության պարգևավճարներն ամբողջությամբ տրամադրվելու են արցախցիներին։