կարևոր
2290 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-10 11:43
Հասարակություն

Արցախից բռնի տեղահանված հոգևորականները նոր նշանակումներ ունեն․ Տեր Վաչագան քահանա Գյուրջյան

Արցախից բռնի տեղահանված հոգևորականները նոր նշանակումներ ունեն․ Տեր Վաչագան քահանա Գյուրջյան

Արցախի թեմի քահանաների մեծ մասը իրենց ծառայությունը շարունակում են իրականացնել Արցախի Եկեղեցու հայաստանեան տարբեր թեմերում: Այս թեմայով ArmLur.am-ը զրուցեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակչության կենտրոնի տնօրեն Տեր Վաչագան քահանա Գյուրջյանի հետ:

– Այս պահին ինչպիսի՞ գործունեությամբ են զբաղված Արցախի հայ հոգևորականները Հայաստանում:

– Արցախից բռնի տեղահանված հոգևորականները ՀՀ տեղափոխվելուց գրեթե երկու շաբաթ հետո հանդիպում են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և ստացել նոր նշանակումներ: Դրանից հետո ամեն մի հոգևորական անցել է իր ծառայությանը՝ փորձելով հոգևոր խնամք տանել իրեն հանձնված հոտին:

– Կա՞ն արդյոք հոգևորականներ, ովքեր իրենց հոգևոր ծառայությունն են շարունակում Հայաստանում:

– Արցախի թեմի քահանաների մեծ մասը իրենց ծառայությունը շարունակում են իրականացնել մեր Եկեղեցու հայաստանեան տարբեր թեմերում, իսկ 4 հոգևորական ծառայության են անցել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում և Կրասնոդարի հայոց թեմում:

– Արցախի հայ հոգևորականների մասով՝ Հայաստանում վերսկսվող ծրագրեր կհեռանկարվե՞ն:

– Այս պահին միայն հոգևորականներին ուղղված որևէ ծրագիր չկա, չնայած տեղահանման առաջին օրերից սկսած՝ Մայր Աթոռը տեղահանված քահանաներին տրամադրել է որոշակի նյութական աջակցություն՝ մինչև հստակ նշանակում ունենալը:

Իսկ ընդհանուր առմամբ Եկեղեցու ծրագրերը ուղղված են բռնի տեղահանված մեր հայրենակիցների առավել խոցելի խմբերին: Օրինակ 4 և ավել երեխաներ ունեցող արցախցի ընտանիքներին տրամադրվել է դրամական առակցություն, բազմաթիվ ընտանիքներ ապրում են Մայր Աթոռին պատկանող կացարաններում, ու առաջիկայում արցախցիների մասով նախատեսվում են իրականացվել ավելի լայնամասշտաբ ծրագրեր: