|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իսրայելի բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտարարել է, որ իսրայելական ցամաքային գործողությունները Գազայում ընդլայնվում են, իսկ Գազայի ռմբակոծությունները ուժեղանում, հայտնում է Al Jazeera-ն։
Նա Գազայի բնակիչներին կոչ է արել շարժվել դեպի հարավ, չնայած որ այնտեղ ևս շարունակվում են իսրայելական օդային հարձակումները, հիշեցնում է պարբերականը։
«Վերջին մի քանի ժամվա ընթացքում մենք շատ լրջորեն ավելացրել ենք հարձակումների թիվը Գազայի հատվածում», - ասել է Հագարին ճեպազրույցի ժամանակ՝ նշելով, որ հարձակումները եղել են ինչպես օդից, այնպես էլ ծովից և ցամաքից, հաղորդում է The Jerusalem Post-ը։