|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Իսրայելի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների այցից, որոնք Մոսկվայում քննարկել են պատանդների ազատման և Գազայից ռուսների տարհանման հարցերը, համապատասխան հայտարարություն է արել իսրայելական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հաստատել էին, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները այցով գտնվում են Մոսկվայում: ՌԴ ԱԳՆ-ից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ Ռուսաստանը ՀԱՄԱՍ-ի հետ հանդիպման ժամանակ քննարկել է պատանդների ազատ արձակումն ու Գազայի հատվածից ՌԴ քաղաքացիների տարհանումը:
ՀԱՄԱՍ շարժումն իր հերթին հայտարարել է, որ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ և ռուսական դիվանագիտության ջանքերը: