կարևոր
547 դիտում, 11 ժամ առաջ - 2025-01-30 14:08
Աշխարհ

Իրանի արտգործնախարարը մեկնել է բանակցությունների ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ

Իրանի արտգործնախարարը մեկնել է բանակցությունների ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Կատար, որտեղ ծրագրված են նրա բանակցությունները պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

«Այդ ուղևորության ընթացքում պլանավորված են հանդիպում պաղեստինյան իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) բարձրաստիճան ներկայացուցիչների հետ և Պաղեստինում վերջին իրադարձությունների քննարկում», - Իրանի ԱԳՆ հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշել են Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունում, Արաղչին կհանդիպի նաև Կատարի ղեկավարության հետ, կողմերը կքննարկեն տարածաշրջանում տիրող իրավիճակը և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։

Հիշեցնենք՝ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունն Անկարայում բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչպես նաև այցելել է Կահիրե, որտեղ հանդիպել է Եգիպտոսի ընդհանուր հետախուզության վարչության ղեկավար Հասան Մահմուդ Ռաշադի և պաղեստինցի բանտարկյալների հետ, որոնք արտաքսվել են Եգիպտոս իսրայելական բանտերից ազատվելուց հետո՝ Իսրայելի հետ պատանդների փոխանակման շուրջ գործարքի շրջանակներում: