|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Իտալիայի իշխանությունները համաձայնել են Հնդկաստանին հանձնել երկու ծովային հետեւակայիններին, որոնց Դելիում մեղադրում են սպանության մեջ. հայտնում է Reuters-ը:
Իտալիայի ՆԳՆ-ում հայտարարել են, որ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ իտալական իշխանությունները Հնդկաստանից բավականաչափ երաշխիքներ են ստացել, որ Դելիում հաշվի կառնվեն մեղադրյալների իրավունքները:
Հիշեցնենք, որ մարտի 14-ին Հնդկաստանի Գերագույն դատարանն արգելել էր Իտալիայի դեսպան Դանիել Մանչինիին լքել երկիրը, ի պատասխան Հռոմի` ծովային հետեւակայիններին չհանձնելու որոշման: