Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ անվտանգության աշխատակիցներն ԱԺ ամբիոնից հեռացրին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին։ Խորհրդարանի ամբիոնից նա կրկին հայտարարեց, որ Արցախն ուրացողը դավաճան է։
Գեղամ Մանուկյանի ելույթը հիստերիայի հասցրեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին, որն անմիջապես հրահանգեց անջատել պատգամավորի խոսափողը, ապա ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին՝ նրան ամբիոնից հեռացնելու համար։
Լրագրող Ռուզաննա Խաչատրյանը հիշեցնում է, որ Գեղամ Մանուկյանին նման կերպ, գուցե առավել հանդուրժող, արձագանքել են Թուրքիայում, երբ ստամբուլյան համաժողովում հենց Էրդողանի դիմաց Գեղամ Մանուկյանը ելույթ է ունեցել և ցուցապաստառ պարզել, որի վրա անգլերենով գրված էր. «Թուրքիան պետք է քաջություն ունենա ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը»:
2006թ. նոյեմբերի 3-ին, ելույթ ունենալով Ստամբուլում գումարված՝ հեռասփռողների News Exchange միջազգային համաժողովում, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ասել էր, թե Հայոց ցեղասպանություն չի եղել: Հայաստանի պատվիրակ Գեղամ Մանուկյանն առարկել էր՝ ասելով, որ Ստամբուլն է այն քաղաքը, որտեղ 1915 թվականի ապրիլի 24-ին հայ մտավորականների ձերբակալությունը խորհրդանշել է ցեղասպանության սկիզբը, ապա հարց էր տվել Էրդողանին, թե ինպե՞ս է պատահել, որ Օսմանյան խորհրդարանի պատգամավոր Գրիգոր Զոհրապը, որը համագումարի հյուրանոցից երկու փողոց հեռու էր բնակվում, ձերբակալվեց ու սպանվեց:
Գեղամ Մանուկյանը կոչ էր ուղղել թուրք հասարակությանը եւ հատկապես՝ լրագրողներին, որ նախաձեռնեն իրենց պատմության այդ սեւ էջերի ուսումնասիրություն, ճանաչեն իրենց պատմությունը եւ ընդունեն Հայոց ցեղասպանության փաստը, ինչը հնարավորություն կստեղծի, որ հարեւան մեր երկու ժողովուրդներն ու պետությունները սկսեն իրական հաշտության եւ խաղաղ գոյակցության ճանապարհը: Ելույթի ընթացքում Մանուկյանը ցուցապաստառ էր պարզել, որի վրա անգլերենով գրված էր. «Թուրքիան պետք է քաջություն ունենա ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը»:
Թուրք ոստիկանները ցանկացել էին նրան դահլիճից դուրս հանել եւ տանել իրենց հետ, սակայն բազմաթիվ լրագրողներ շրջապատել էին Մանուկյանին և թույլ չէին տվել դա, նաեւ Մանուկյանին խնդրել էին մամլո ասուլիս տալ: Մանուկյանը թուրքերենով եւ անգլերենով կրկնել էր թուրք հասարակությանը եւ լրագրողներին ուղղված իր կոչը: Համագումարի կազմակերպիչները հայտարարել էին, որ, եթե ոստիկանները փորձեն Մանուկյանին տանել, ապա իրենք եւս կընկերանան նրան: Իրենց այս որոշման մասին նրանք տեղյակ էին պահել նաեւ Հարավային Կովկասից համագումարին մասնակցողների ծախսերը հոգացած Շվեդիայի հյուպատոսությանը: