|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Իրաքը կանգնած է ներքին` միջհարանվանական պատերազմի շեմին, որում հաղթողներ չեն լինի. հայտարարել է երկրի վարչապետ Նուրի ալ Մալիքին` կոչ անելով համերկրացիներին` դիմայակել ներքին թշնամության հրահրմանը, որը, ըստ նրա, ձեռնտու է միայն Իրաքի արտաքին թշնամիներին կամ նախկին վարչակազմի կողմնակիցներին. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Իրադրությունը երկրում տագնապալի է: Մեզ անհրաժեշտ են քաղաքական կայունություն եւ պատասխանատու առաջնորդներ, որոնք պատրաստ կլինեն աշխատել միասին եւ կհասնեն իշխանության բոլոր ճյուղերի միջեւ համագործակցության»,- ասել է վարչապետը:
Նա ընդգծել է, որ ընդդիմադիր առաջնորդները ժողովրդի զգացմունքները օգտագործում են սեփական նպատակներին հասնելու համար, փորձում են ժողովրդական դժգոհությունների միջոցով օտար գաղափարների լոբբինգ անել:
Իրաքում լարվածության աճը պայմանավորված է երկու խոշոր իսլամական համայնքների` սուննիների եւ շիաների հակամարտությամբ: