|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստանի արտաքին քաղաքականությունը շուտով առավել պայծառ «կշողա»` դեռեւս, սակայն, միայն արտգործնախարարության շենքի շողշողուն տեսքով։
Նախարարությունը որոշել է փոխել շենքի արտաքին լուսավորության ողջ համակարգը եւ այդ նպատակի համար հատկացրել է շուրջ 25 մլն դրամ։ Ի դեպ, ոչ միայն ավելացվում են լամպերը, այլեւ հին լույսերը փոխարինվում են նորերով։
Այս աշխատանքն իրականացնելու է «Բոֆֆո» ՍՊԸ-ն։ Այս նույն ընկերությունն էր փոխել նաեւ կառավարության շենքի լույսերը․ այն ժամանակ էլ պետական բյուջեից 114 մլն դրամ էին հատկացրել ընկերությանը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում