կարևոր
6121 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-02 13:22
Հասարակություն

Իրանն ավելի քան 50 տոննա կենսական աջակցություն կտրամադրի Արցախից բռնի տեղահանված անձանց

Իրանն ավելի քան 50 տոննա կենսական աջակցություն կտրամադրի Արցախից բռնի տեղահանված անձանց

«Ալիք» օրաթերթի տեղեկացմամբ, Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանն ու Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը, Արցախից տեղահանված հայրենակիցներին օժանդակելու նպատակով՝ առանձին հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են ունեցել Իրանի ԱԳ նախարարի տեղակալ եւ նախարարության Եվրասիայի հարցերով գերատեսուչ Մոջթաբա Դեմիրչիլուի, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։ Վերջինս, Բեգլարյանի խոսքով, չի խնայել ոչինչ այս հարցի կարգավորման եւ անհրաժեշտ համադրությունները իրականացնելու համար։  Հայազգի երկու պատգամավորները զրուցել են նաեւ Իրանի Կարմիր Մահիկ կազմակերպության տնօրէն Փիռհոսեյն Քոլիվանդի եւ մի շարք այլ պաշտոնյաների հետ։

Կայացած համադրությունների համաձայն՝ Կարմիր Մահիկ կազմակերպության միջոցով ավելի քան 50 տոննա կենսական օգնություն է տրամադրվելու Արցախի հայրենակիցներին: Արցախից տեղահանված ընտանիքների համար նախատեսված են սանիտարական միջոցներ, պարեն, ադեալ, հագուստ, վառարան և հիգիենայի պարագաներ: Բեռնատարները շուտով մեկնելու են: