|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանականները սերտացնում են շփումները Արեւմուտքի հետ։ Նրանք մեր երկրի համար այս ողբերգական օրերին գործուղումների են մեկնում, սեմինարների ու խորհրդաժողովների մասնակցում։ ՔՊ-ականներ Արուսյակ Ջուլհակյանն ու Վահագն Ալեքսանյանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարին են մեկնելու հոկտեմբերի 22-24-ը՝ Ստոկհոլմ (Շվեդիա), ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, մի խումբ պատգամավորների հետ, հոկտեմբերի 8-9-ը՝ Պրահա եւ 10-11-ը՝ Բրատիսլավա (Սլովակիա)։ Կարգադրության մեջ նշված է՝ «աշխատանքային այց», բայց թե ինչ աշխատանքներ՝ չեն մանրամասնել։
Գեւորգ Պապոյանը, Արուսյակ Մանավազյանը, ինքնավնասումով բանակից ազատված Նարեկ Գրիգորյանը հոկտեմբերի 8-10-ը եւ 14-ին կգործուղվեն Բեռլին, հոկտեմբերի 11-13-ը՝ Դրեզդեն (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)։ Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Արսեն Թորոսյանի հետ այս օրերին Դուբլինում է, երեկ հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի հետ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում