|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ-կիրակի իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել։ Շաբաթ օրն ԱԺ նախկին նախագահի հարսանիքն էր, որին, ինչպես ՔՊ-ականներն են պատմում, բոլորն անխտիր հրավիրված են եղել բժշկականի ռեկտորից մինչեւ Սյունիքի երբեմնի ընդդիմադիր համայնքապետեր, շոուբիզի ներկայացուցիչներ: Սակայն վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը ներկա չէր, նա Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ եւ մի խումբ կանանց հետ էր՝ հանդիպումից բազմաթիվ նկարներ ու տեսանյութեր տարածվեցին: Կիրակի օրը ՔՊ-ականները Գառնիում մասնակցում էին նախկին պատգամավոր Անուշ Քլոյանի որդու հարսանիքին, ներկա էր նաեւ Նիկոլ Փաշինյանը: Քլոյանը, հիշեցնենք, մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի քույրն է, սակայն այս խորհրդարան նա չանցավ ցուցակում բավականին հետին տեղում էր»։