|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.43 |
| EUR | ⚊ | € 440.89 |
| RUB | ⚊ | ₽ 4.8627 |
| GBP | ⚊ | £ 503.72 |
| GEL | ⚊ | ₾ 141.17 |
Վրաստանում հոկտեմբերի 1-ին կայացավ երթ՝ հաջակցություն Արցախի։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի Հայ Համայնք կազմակերպության ֆեյսբուքյան էջից։
Երթը Վակեյի այգու մուտքի մոտից շարժվեց դեպի Եվրոմիության ներկայացուցչության գրասենյակ և ապա` Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակ։
Երկու գրասենյակների դիմաց ցուցարարները դատապարտում էին, որ իրենց հայտարարություններով Ադրբեջանը, ցեղասպանական քաղաքականություն վարելով Արցախի նկատմամբ, մնաց անպատասխան և ոչ միայն պետք է կոչերով դիմեին, այլ ուրիշ պատժամիջոցներ կիրառեին։
ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց միասնության կոչով ելույթ ունեցավ Վիրահայոց թեմի, Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը, նաև իր խոսքով ելույթ ունեցավ Վրաստանի Հայ Համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանը, դատապարտելով Վրաստանի իշխանությունների լռությունը 9 ամսվա շրջափակման և վերջին պատերազմի իրադարձությունների մասին և նշեց, որ եթե Թուրքիան և Ադրբեջանը «մարսեցին» Արցախը, ապա մեծ Թուրանի գաղափարը ստեղծելու է ավելի լուրջ խնդիրներ այս տարածաշրջանում, որն անրադառնալու է և Հայաստանին և Վրաստանին։
Ցույցը ավարտվեց ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց «Գինի լից» երգով։
Մինչ այդ Թբիլիսիի Հայ Առաքելական եկեղեցիներում կատարվել է Արցախի համար աղոթքի հատուկ կարգ։