|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սամվել Բաբայանը Հ1-ի եթերում խոստովանել է, որ առանց Արցախի իշխանության գիտության, Ադրբեջանի հետ շփումների մեջ է եղել, առաջարկներ փոխանցել:
Մեր երկրում, եթե շարքային քաղաքացին Ադրբեջանի հետ կապի դուրս գա` ցանկացած թեմայով, ԱԱԾ-ն նվազագույնը համապատասխան աշխատանք կտանի:
Արցախի երկրորդ ուժի առաջնորդը` ինքն է շատ սիրում այդպես ներկայանալ, իր ընտրողներին, իր քաղաքական ուժին, ժողովրդին թողել է աղետի մեջ` պատերազմ, խոշոր պայթյուն, հայրենազրկում, առաջիններից մեկը դուրս եկել Արցախից, իսկ հիմա Հ1-ի եթերում ուրախ-զվարթ խոստովանություններ է անում:
Հայաստանի ԱԱԾ-ն պետք է պարզի, թե ինչպե՞ս, ու՞մ միջնորդությամբ և ի՞նչի շուրջ է Բաբայանը խոսել Ադրբեջանի հետ` իր պատմած հեքիաթները մի կողմ:
ՀԳ. Մինչ Արցախում մարդիկ ճակատագրի ու դավաճանների հարվածների ծանր հետևանքներն են կրում, Սամվել Բաբայանը հայաստանյան իշխանության օրակարգն է սպասարկում, մեղադրում մարդկանց, ովքեր մինչև վերջին պահը փորձում են կյանքեր փրկել, Ադրբեջանին զսպել»: