Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությունները երկխոսության պատրաստակամության մասին։ Մենք ողջունում ենք նաև ադրբեջանցի և հայ խորհրդարանականների միջև շփումների սկիզբը։ Այս մասին Անկարայում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելթի հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը. հայտնում է Anadolu-ն։
Ըստ Շենթոփի՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքները նոր էջ են բացել Հարավային Կովկասի պատմության մեջ։
Թուրքիայի խորհրդարանի նախագահը նշել է, որ խաղաղությունն ու կարգավորումը բխում են տարածաշրջանի բոլոր պետությունների շահերից։
«Դա վերաբերում է նաև Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի կողմից անկեղծ քայլերի դեպքում Անկարան պատրաստ է աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Երևանի հետ։ Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները պետք է փոխլրացնեն միմյանց»,- ասել է Շենթոփը։
Միևնույն ժամանակ, նա կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցչին՝ հաշվի առնել նոր իրողությունները «դաշտում» և վերլուծել երկարաժամկետ ջանքերի անարդյունավետության պատճառները։