կարևոր
3922 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-24 19:41
Արցախ Հասարակություն

ԼՂ–ից տեղահանվածներին աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը

ԼՂ–ից տեղահանվածներին աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը

ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու եւ պետական մարմինների հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը։ Այս մասին հաղորդում են ՀՀ կառավարությունից։

«Հարգելի՛ քաղաքացիներ,

ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու եւ պետական մարմինների հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը՝ https://e-soc.am, ինչպես նաեւ գործում է ԱՍՀՆ 114 թեժ գիծը։

Կոռնիձորում տեղակայված Հումանիտար կայանում սոցիալական աշխատողների կողմից հարթակում լրացվում են քաղաքացու կարիքները, որոնք հասանելի են պատասխանատու մարմինների համար (Մարզպետարան, ՏԻՄ, Միասնական սոցիալական ծառայություն), եւ վերջիններիս կողմից էլ կբավարարվեն առկա կարիքները՝ սնունդ, հագուստ, այլ անհրաժեշտ պարագաներ։

Ցանկության դեպքում՝ քաղաքացիները հայտը կարող են լրացնել ինքնուրույն։

Հարթակը նախատեսված է բացառապես այս օրերին տեղահանվող քաղաքացիների կարիքները հաշվառելու եւ դրանք բավարարելու համար․ կարիքներին օպերատիվ արձագանքելու համար խնդրում ենք հարթակը չծանրաբեռնել այլ հայտերով»,- ասվում է հաղորդագրության մեջ։