| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Գործարկվել է էլեկտրոնային ժողովրդավարության և մասնակցային կառավարման գործիք՝ Հանրագրերի միասնական էլեկտրոնային հարթակ. ըստ Yerkir.am-ի՝ տեղեկացրեց ՀՀ վարչապետի առաջին տեղակալ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում։
Այն գործելու է «e․petition.am» կամ «հանրագիր․հայ» դոմեյնների ներքո։ Սա change.org հարթակի հայկական տարբերակն է։
«Հանրագիրը հանրային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ գրություն է, որի միջոցով մեր քաղաքացիները կարող են ներկայացնել տնտեսական, քաղաքական, սոցիալական և այլ ոլորտների վերաբերող հարցերի կարգավորման կամ գործող իրավակարգավորումների վերաբերյալ առաջարկություններ, կամ էլ՝ կոնկրետ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործունեության թերությունների շտկման կամ գործունեության բարելավման մասին հաղորդումներ»,- ասաց Ավինյանը։
Նա վստահեցրեց, որ կառավարությունը հետևելու է մարդկանց առաջարկներին։ Քաղաքացիներն այս հարթակով կարող են էլեկտրոնային եղանակով ներակայացնել անհատական և կոլեկտիվ հանրագրեր ու էլեկտրոնային եղանակով ստանալ պատասխանը։
Մանրամասն՝ տեսանյութում: