Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ներկաներին ներկայացնելով գործողությունների պլանը, ասաց, որ Արցախի ու Հայաստանի անվտանգության ապահովման համար կարևորագույն նախապայման է Հայաստանի իշխանության փոփոխությունը։
«Սա ինչու եմ կրկնում, որովհետև գիտեմ, որ կան մարդիկ, որոնք արդարացիորեն պահանջում են կամ խնդրում կամ հարցնում, թե ինչ կարելի է անել այսօր Արցախում գտնվողների համար։ Մենք , իհարկե, մեզ համար որպես այլընտրանքային իշխանություն ծրագրեր, խնդիրներ ենք ձևերպում ու լուծումները պատկերացնում, բայց Արցախին օգնելու համար պետք է իշխանությունը գործողություն անի, որովետև իշխանությանն է պատկանում այդ դերակատարումը։ Ու քանի որ մենք հնարավորություն չունենք այդ գործողությունները կատարելու, դրա համար ենք ասում, որ մեր գլխավոր խնդիրն այստեղ իշխանափոխություն իրականացել է։ Եվ դատելով ամենից՝ մենք մեր հետևողական ջանքերով հասնելու ենք նպատակի իրագործմաը, որպեսզի փրկենք արցախահայություանը, Հայաստանի գոյությունն ապահովենք, նաև ՝զարգացում մեր երկրի համար»,- հայտարարեց Անդրանիկ Թևանյանը։
Նրա խոսքով, եթե նախկինում կար կարծիք, որ միջազգային հանրության շրջանում կար համաձայնություն առ այն, որ Նիկոլ Փաշինյանը պետք է մնա, ապա հիմա ակնհայտ է, որ բացի հայ ժողովրդից, նա արդեն ամբողջ աշխարհի համար է դուրս գրված։
«Աշխարհը հիմա նայում է այս հրապարակին և ուզում է հասկանալ, արդյո՞ք հայ ժողովուրդը կարող է սեփական ջանքերով փոխել իրավիճակն ու չցեղասպանվել 21-րդ դարում։ Մեզանից է կախված,թե ինչպիսի ճակատագրին կարժանանանք»,- ասաց նա։
Թևանյանը նաև նշեց, որ դիմել էին գործարար աշխարհին՝ կա՛մ նախաձեռնությամբ, կա՛մ չխոչընդոտելով միանալ գործադուլին։