Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջերս Նիկոլ Փաշինյանը մասնակցեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրավիրած ժողովրդավարության գագաթաժողովին ու ելույթ ունեցավ: Այս հանգամանքը, շատ մեղմ ասած, միանշանակ չընդունվեց հանրության մեծ մասի կողմից, թեպետ հրճվանք առաջացրեց հակառուսական տրամադրություններ գեներացնողների շրջանում: «Փաստ» թերթի հետ զրույցում «Ժողովրդավարություն և անվտանգություն» իրավապաշտպան ՀԿ ղեկավար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշում է, որ Բայդենը փաստացի կազմակերպել էր հակառուսական ակցիա, իսկ Հայաստանը, հերթական անգամ կա՛մ չհասկանալով, կա՛մ ուղղակիորեն հասկանալով, ներքաշվեց հակառուսականության այդ ֆորումի մեջ:
«Եթե սա հերթական անգամ արվել է չհասկանալով, այլ հարց է, բայց եթե արվել է միտումնավոր՝ ՌԴ-ին ինչ-որ բաներ հասկացնելու համար, մենք դրա հետևանքները դեռ շատ երկար ենք քաղելու»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հերթական հակառուսական այս քայլը անարձագանք ու անպատասխան չի մնալու: «Բայց խնդիրն այն է, որ այդ պատասխանից տուժում են խոցելի խմբերը, այն մարդիկ, ովքեր բացարձակապես մեղավոր չեն հակառուսականության այս բումի մեջ, որը Հայաստանում նորից սկսել է ակտիվանալ», -ասաց Զոհրաբյանը:
Նրա համոզմամբ, այն, որ այս իշխանությունն իր արտաքին քաղաքական նախապատվություններով հակառուս է, դա որևէ մեկին, այդ թվում՝ Ռուսաստանին, ապացուցել պետք չէ: «Այն, որ այս պահին այս իշխանությունը Ռուսաստանին հաճոյանալու համար անում է ամեն ինչ, դա ևս փաստ է: Ժողովրդական խոսքով ասած՝ որ պահին այս իշխանության ատամը կտրեց, Ռուսաստանին թիրախավորելու է, ինչը ևս փաստ է: Պարզապես, ինչպես ասում են, աստղերը դասավորվել են այնպես, որ այս իշխանությունները հարմար օբյեկտ են թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի, թե՛ Թուրքիայի և թե՛ Ադրբեջանի համար: Ուստի, բոլորը փորձելու են Հայաստանի այս իշխանություններից իրենց քաղաքական շահի համար առավելագույնը պոկել: Մինչդեռ դրանից տուժում է Հայաստանի ինքնիշխանությունը, Արցախը»,«Փաստի» հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում