կարևոր
1405 դիտում, 7 ամիս առաջ - 2023-09-21 14:21
Հասարակություն

ԼՂ-ում սպանվել է ռուս խաղաղապահների փոխհրամանատարը

ԼՂ-ում սպանվել է ռուս խաղաղապահների փոխհրամանատարը

Երկու օր առաջ Ճանկաթաղ գյուղի մոտ ադրբեջանցիները սպանել են արցախցի ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ Իվան Կովգանին։

Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին տարհանելիս գնդակոծության հետևանքով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ են զոհվել։

SeverPost գործակալությանը հայտնի է դարձել, որ մահացածների թվում է եղել նաև Իվան Կովգանը, որը ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալն էր։