|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ժամանակն է, որ Եվրամիությունը վերանայի Ադրբեջանի հետ հարաբերությունները, և Ադրբեջանը պատժամիջոցների ենթարկվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շեշտել է Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգն իր հայտարարությունում:
Պատգամավորը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ԼՂ թեմայով քննարկումից հետո հայտարարել է, որ գործընկերների գնահատականների հետ համաձայն է:
« Ադրբեջանի համար, իսկապես, հետևանքների ժամանակն է, և դատապարտումը բավարար չէ: Ժամանակն է, որ Եվրամիությունը վերանայի Ադրբեջանի հետ հարաբերությունները: Ի հակադրություն Եվրահանձնաժողովի նախագահի կարծիքի՝ Ադրբեջանն ակնհայտորեն վստահելի գործընկեր չէ: Անշուշտ ժամանակն է, որ Ադրբեջանը պատժամիջոցների ենթարկվի, ու ԵՄ-ն Հայաստանին աջակցելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի: Ադրբեջանական ռեժիմը Լեռնային Ղարաբաղում փորձում էր սովամահ անել էթնիկ հայերին, իսկ այժմ նրանք գնդակոծում են խաղաղ բնակչությանը՝ որպես իրենց էթնիկ զտումների քաղաքականության մաս: Բավական է»,-շեշտել է պատգամավորը: