կարևոր
2404 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-22 11:29
Քաղաքական

Թուրք պատմաբանն առերես որդեգրել է Ցեղասպանությունը դատապարտողի կեցվածք, բայց իրականում խուսափում է այդ դատապարտումը փոխհատուցման հասցնելու ճանապարհից․ Անժելա Հարությունյան

Թուրք պատմաբանն առերես որդեգրել է Ցեղասպանությունը դատապարտողի կեցվածք, բայց իրականում խուսափում է այդ դատապարտումը փոխհատուցման հասցնելու ճանապարհից․ Անժելա Հարությունյան

Բանասեր, մանկավարժ «Trésors d’Arménie» հայկական ասոցիացիայի ուսումնական մասի տնօրեն Անժելա Հարությունյանը գրում է․ 

««Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերը երբեք ուժ չեն ունեցել դիմակայելու այս պետությանը (Թուրքիային)։ Նրանք չկարողացան: Այսպես վարվեցին Հանրապետականի ժամանակ՝ որդեգրելով գոյատևման ռազմավարություն։ Նրանք ձևավորեցին երկակի ինքնություն՝ հայկական ինքնություն, որը նրանք պահեցին իրենց համար, և ինքնություն, որը ներկայացվեց հանրությանը»:

Armenians who survived the Armenian Genocide never had the power to resist this state. They couldn't. This is how they acted during the Republican period, adopting a strategy of survival. They developed a sort of dual identity: the Armenian identity they kept for themselves and an identity presented to the public. (Taner Akcham, Conférence ; Assemblée Nationale ; Paris ; 18 /12/2023)

Ահա այսպես պատասխանեց 18․ 12․ 2023-ին Փարիզի Asseble National՝ Ազգային ժողովում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ որպես հյուր՝ իմ կողմից հնչեցված այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ՝ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՆԴԵՊ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՐՑԻՆ, այսինքն՝ հատուցմանը Թուրքիայի կողմից հենց ինքը՝ Թաներ Աքչամը՝ Հայոց Ցեղասպանությունը դատապարտած ազգությամբ թուրք սոցիոլոգ, պատմաբան և առաջին թուրք ակադեմիկոսներից մեկը, ով բացահայտորեն ճանաչել է Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը

Պատասխանը ոչ միայն չգոհացրեց, այլև ստվեր գցեց պատմաբանի կողմից ոչ միայն Հայոց Ցեղասպանությունը, այլև զուտ ժողովուրդների իրավունքները պաշտպանելու և մարդկության դեմ հանցագործություն որակվող «Ապարտեիդ» երևույթը դատապարտելու ազնիվ մղմանը, որին էլ անմիջականորեն առնչվում էր իր նոր գիրքը՝ " The 100 years of Apartheid"։

Ինչ ասել է՝ հայերը երբեք ուժ չեն ունեցել դիմակայելու։ Որն է այդ ուժը՝ զենքի ուժը, զորքի, թե նավթադոլարային առքուվաճառքի։

Ժողովուրդների իրավունքներից խոսողը, ինստիտուցիոնալացված, խտրական օրենքների, քաղաքականության և գործելակերպի միջոցով այս կամ այն ուժի գերիշխանությունը դատապարտողը, Ցեղասպանությունը ճանաչած անձը պիտի որ առաջ քաշի իրավունքի և օրենքի միջոցով ժողովուրդներին տրվող ուժի և իրավունքի գաղափարը, ոչ թե զենքի ուժով իրավունքի հաստատումը՝ հաստատելով հայտնի բանաձևը, որ ուժն է ծնում իրավունք։

Ճիշտ հակառակը պիտի լինի՝ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԻՏԻ ԾՆԻ ՈՒԺԸ, և այդ ուժը պիտի լինի բացարձակ, անքննելի, անբեկանելի և գործող։

Չէ որ կարծես հենց այդ իրավունք կոչվածի համար են Մարդու իրավունքների երեք միջազգային փաստաթղթերը՝ կոնվենցիաները, որոնք բացահայտորեն արգելում են մարդկության դեմ ուղղված հանցագործությունները՝

1․ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան (ընդունվել է ՄԱԿ-ի կողմից 1965 թվականին),

2․Ապարտեյդի հանցագործությունը վերացնելու և ՊԱՏԺԵԼՈՒ մասին միջազգային կոնվենցիան (ընդունվել է 1973 թվականին), 3․ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (ընդունվել է 1998 թ.):

Ապարտեիդը դատապարտող անձը, ով դատապարտում է Ցեղասպանությունը վերջինիս հարցում ևս պետք է միտված լինի ՊԱՏԺԻ և փոխհատուցման գաղափարին։ Չէ որ Ապարտեիդ թե Ցեղասպանություն հիմքում նույնն է՝

բնակչության բռնի տեղափոխումը, խոշտանգումները և սպանությունները:

Մի ռասայական խմբի՝ տվյալ դեպքում թուրքերի գերակայությունը մյուսի նկատմամբ պահպանելու մտադրություն:

Իսկ ինչու եմ ասում, որ ուժ ասելով Աքչամը հասկանում է զենքի ուժը, շատ պարզ, քանի որ իր պատասխանի շարունակության մեջ նա նաև նշեց, թե հայերը երբեք զենք չեն վերցրել կամ դիմադրել, այլ մշակել են հավասար իրավունքների վրա կենտրոնացած ռազմավարություն՝ սրանով էլ իր հերթին հերքելով այն վարկածը, թե հայերի հանդեպ ջարդի պատճառներից մեկը հայերի կողմից հրահրած ըմբոստությունների ալիքն էր, ինչը վտանգ էր ներկայացնում Օսմանյան կայսրությանը․ ‘’ Armenians never took up arms and resisted, but rather developed a strategy focused on equal

rights. They knew they had survived a Genocide and did not have the power to openly resist’’(Taner Akcham, Conférence ; Assemblée Nationale ; Paris ; 18 /12/2023)

Փաստորեն Թաներ Աքչամը զուտ առերես է որդեգրել Ցեղասպանությունը դատապարտողի կեցվածք, բայց իրականում խուսափում է այդ դատապարտումը փոխհատուցման հասցնելու ճանապարհից։ Թե ինչու, կարող են լինել մի շարք տարբերակներ։ Օրինակ՝ դրանով հաստատել, որ այսօր Թուրքիան բռնել դեմոկրատ պետության ճանապարհը, ուստի նա պատրաստ է ոճիրը ընդունել, բայց զուտ բարոյական հատուցման աստիճանում, (բարոյական պարսավանք, ինչպես կասեր նիկոլը)։ Մյուս կողմից էլ մեզ մեղադրեց մեր տապալված պահանջատիրության հարցում, քանի որ իր ասելով՝ չենք պայքարել , զենք չենք վերցրել։

Եվ մեկ կարևոր զուգահեռ իր այս պատասխանի համատեքստից բխող՝ թե հայերը երբեք զենք չեն վերցրել կամ դիմադրել, այլ մշակել են հավասար իրավունքների վրա կենտրոնացած ռազմավարություն։

Ինչ է անում այսօր մեր կառավարությունը, երբ ունի՝

  • հայաթափված և կորսված Արցախ,
  • 100-ավոր փախստականներ,
  • ՀՀ սուվերեն տարածքի ռազմաստրատեգիական վայրերում ամրացած և ամեն օր մեր երկիրը գրավելու հավակնոտ կոչերով հանդես եկող և մեր հաստատված ինքնիշխանությանը սպառնացող ադրբեջան։

ՎԱՐՈՒՄ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳ։

Արդյոք այս օրակարգը չի հիշեցնում թուրք պատմաբանի նշած՝ դուք զենք չեք վերցրել դիմակայելու պատասխանը, ու սա մեզ չի տանի լիակատար կործանման, ասել է թե՝ պատմաբանը այսօր ասում է, որ դուք չեք պայքարում, էդ դեպքում ինչպես եք ուզում պաշտպանել ձեր իրավունքները, և նշում է այդ իրավունքների պաշտպանության ձևը՝ ԶԵՆՔԸ։ Իսկ փաշինյանի ասած՝ ես կկայացնեմ որոշում, որը կգոհացնի թե հայ, թե ադրբեջանցի ժողովրդին, թվում է պատմաբանի նշած նույն հավասար իրավունքների վրա կենտրոնացած ռազմավարությունն է, որը սուտ է, ինչը թուրք պատմաբանը ոչ բացահայտ, բայց ենթատեքստով հասկացրեց։

Մնում է անել հետևություն՝ ում հետ ենք որդեգրում հավասարը հավասարի հետ խաղաղություն կոչված պատրանքային օրակարգ և ուր է այն մեզ տանելու։ Դա միֆ է, ու միֆ՝ ստեղծված հայ ժողովրդին խաբելու համար, քանի որ դրան ոչ թուրքը, ոչ ադրբեջանցին ոչ միայն չեն հավատում, այլև ոչ մի ժամանակ և ոչ մի պարագայում կյանքի չեն կոչելու։

Ուստի ստացվեց հետևյալը՝

Հայերի Ցեղասպանությունը նախապես մշակված, համակարգված և ծրագրած գործընթաց էր, ինչի կանխամտածված լինելն էլ ՄԱԿ-ի կոնվենցիայով ոճիրը Ցեղասպանություն որակելու նախապայման է։

Թուրք պատմաբան Թաներ Աքչամը առերես է դատապարտում Ցեղասպանությունը, բայց ոչ միայն խուսափում է հատուցման և պատժի հաջորդիվ բխող կետերից, այլև հերքում է, որ դրանք կարող են երբևէ իրականություն դառնալ։

Թուրք պատմաբան Թաներ Աքչամը խոսում է ապարտեիդի դատապարտումից, բայց ասում, որ պետք է ուժով դիմակայել բռնատիրությանը, այլ ոչ օրենքի իրավունքով։

Թուրք պատմաբանը մեզ տվեց հուշում՝ չհավատալու հավասար իրավունքների վրա կենտրոնացած ռազմավարությանը՝ սուտ խաղաղության օրակարգին։

Թուրք պատմաբանը գրում է և խոսում է մի բան, բայց իրականում հավատում է մեկ այլ բանի և առաջնորդվում դրանով՝ զենքի ուժով հարց լուծելուն։

Իսկ խոսքի ու իրականության մեջ քայլերի հակասությունը արդեն կռահել կարելի է, թե որ ազգի քաղաքական ենթամշակույթի անգամ ցուցիչն է։

Ուստի կոնֆերանսից առաջ, թե հետո ինձ համար մեկ բան մնաց շատ հստակ՝ ՉՀԱՎԱՏԱԼ։

Լուսանկարվելով, ժպիտին էլ առերես ժպտալով՝ իմ հերթին չմոռացա մեկ կարևոր ու ամեն բան պայմանավորող շատ պարզ հանգամանք, որ պատմաբանը ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ԹՈՒՐՔ Է։

ԽՈՐԱԳԵՏ ԵՎ ԱՉԱԼՈՒՐՋ ԼԻՆԵՆՔ»։