|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ընտրական օրենսգիրքը մեզ պարտադրում է, որ իրականացնենք վերահաշվարկ առնվազն 3 ընտրատեղամասերում․ այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց թիվ 3 ԸԸՀ նախագահը:
Նրա խոսքով՝ անգամ քվեարկությունների արդյուքները ամփոփելիս չեն ունեցել խախտումների դեպքեր կամ ահազանգ խախտումների մասին։
«Այդ երեք տեղամասերը բացելուց հետո, այլևս ոչ մի տեղամաս չի բացվելու։ Չկա օրենքում նման կետ»,- ասաց Վանուշ Զեյնալյանը։
Հարցին, թե իշխանություններին կհաջողվի երեք ընտրատեղամաս բացելու դեպքում ընտրակեղծիք իրականացնել և ապահովել ևս 200 ձայն ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի օգտին վստահեցրեց, որ իրենց հանձնաժողովը նման խախտումներ թույլ չի տա։