|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ևս իրավունք ունեն տեղական ինքակառավարման մարմինների ընտրության ժամանակ քվեարկել, եթե նրանք վերջին 1 տարին հաշվառված են տվյալ համայնքում:
Ասուլիսի ժամանակ ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։
Նա մանրամասնեց, որ այն անձինք, ովքեր ՀՀ քաղաքացի չեն, սակայն վերջին մեկ տարին հաշառված են, ունեն քվեարկելու իրավունք, նրանց համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում ՀՀ կողմից տրված կացության քարտը։
Սմբատյանն ընդգծել է, որ հաշվառման փաստը նաև ՀՀ քաղաքացիների համար է անհրաժեշտ.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տվյալ համայնքում պետք է վերջին վեց ամսում ունենան հաշվառում, որպեսիզ ընդգրկված լինեն ընտրողների ցուցակում ու կարողանան քվեարկել»,-նշել է ԿԸՀ քարտուղարը։