Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցյալ շաբաթ Ուկրաինայում տեղի ունեցավ «Առաջին տիկնանց և ամուսինների» երրորդ գագաթնաժողովը՝ նվիրված հոգեկան առողջության քննարկմանը։ Չնայած բավականին անտիպ թեմային, գագաթնաժողովին բավականին մեծ թվով ականավոր հյուրեր էին ժամանել։ Սա անուղղակիորեն կարող է մեզ միայն հուշել, որ հոգեկան առողջությունը ձևականություն է և պատճառ՝ ոչ պաշտոնական քննարկելու ներկայիս աշխարհաքաղաքական խնդիրները՝ կուլիսային պայմաններում, ինչպես նաև ձեռք բերել կարևոր պայմանավորվածություններ: Հենց այն փաստը, որ գագաթնաժողովն անցկացվել է Կիևում, հուշում է, որ ամենավերջում քննարկվել է Ուկրաինայի հետագա ճակատագիրը՝ ռազմական և հումանիտար օգնության հարցերը, ինչպես նաև նախագահ Զելենսկու հետ մինչև վերջ լինելու երաշխիքները։
Այս քննարկումներին մասնակցել են բազմաթիվ արևմտյան երկրների ներկայացուցիչներ՝ոչ առանց վերջին ժամանակների ամենաքննարկվող անձի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու։ Մի կողմ չի կանգնել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Հատկանշական է, որ գագաթնաժողովի ծախսերը հիմնականում ֆինանսավորվում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից։
Կարևոր է նաև, որ Հայաստանի վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, առաջին անգամ էր Կիևում։ Նա խորհրդանշական կերպով մարդասիրական օգնություն է նվիրաբերել Ուկրաինային՝ հազարավոր գաջեթների տեսքով, հեռավար ուսուցման համար: Շատերը կարծում էին, որ Հայաստանի առաջին տիկնոջ մասնակցությունը նման միջոցառումներին, բացահայտ ապտակ էր Ռուսաստանի ուղղությամբ։ Սակայն նման քայլը սպասելի է թվում։
Նիկոլ Փաշինյանի հակասական հայտարարությունները ՀԱՊԿ-ի և Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների դերի, ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունների և Հայաստանի առաջին տիկնոջ առաջին այցը Կիև,այս ամենը մեկ շղթայի օղակներ են։ Միաժամանակ ՆԱՏՕ-ի եվրոպական կոմիտեի ղեկավար Ֆեհլինգերը Փաշինյանին առաջարկում է ինտեգրվել Հյուսիսատլանտյան դաշինքին։ Ամեն օր ակնհայտ է դառնում, որ մինչ համաշխարհային հանրության հայացքն ուղղված է Ուկրաինային, Արևմուտքը նոր լոկալ հակամարտություն է պատրաստում Անդրկովկասում։
Իր հերթին ռուսական կողմը դժգոհություն է հայտնում Հայաստանի վարած քաղաքականությունից։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մասնավորապես, ասել է, որ «Ռուսաստանը չի վախենում Հայաստանում դաշնակցին կորցնելուց»։ Այս հայտարարությունները Փաշինյանի քաղաքականության հետևանքն են։ Լեռնային Ղարաբաղի շուրջ աճող լարվածության պայմաններում նման հայտարարությունները մեզ ստիպում են հասկանալ, որ խաղադրույքները բարձրանում են, և Ռուսաստանը պատրաստ է ռիսկի դիմել: Բայց արդյոք արժե՞ սիրախաղ անել հայերին ցեղասպանության ենթարկած հարևանի հետ, մեր որոշելիքն է:
Աշխարհն աստիճանաբար խելագարվում է, միգուցե համաշխարհային մի շարք քաղաքական գործիչների հոգեկան առողջության թեման պե՞տք է ընկալել որպես լուրջ խնդիր, այլ ոչ թե հանդիպումների առիթ։
Աղվան Պողոսյան
Քաղաքագետ
Ռուսաստանի Դաշնության ՈՒՊՆՏՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փորձագետ