Միասին կարող ենք
կարևոր
709 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-17 11:21
Հասարակություն

ՆԳՆ-ն հաստատեց՝ պաստառ պոկելու համար ձերբակալված անձը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել

ՆԳՆ-ն հաստատեց՝ պաստառ պոկելու համար ձերբակալված անձը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել

Մայիսի 16-ին՝ ժամը 18.07-ին, «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված Արմեն Հովհաննիսյանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

«Ա. Հովհաննիսյանը ձերբակալված էր և գտնվում էր Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում:

Մայիսի 16-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո հրավիրվել է շտապօգնություն:

Շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը ոստիկանների ուղեկցությամբ՝ շտապօգնության մեքենայով, տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Առողջապահության նախարարություն էլ իր հերթին մանրամասներ է հայտնել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում ձերբակալվածի ինքնավնասման դեպքից։