|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա են գտնվել հիմնանորոգված Վեհարանի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրի բացման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Արարողությունն անցկացվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ:
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են Սուրբ Հայրապետաց մատուռում մատուցված նորամուտի օրհնության կարգին, Վեհարանի կենտրոնական մուտքի մոտ տեղադրված արձանագրության քողազերծման և Վեհարանի բացման կապակցությամբ թողարկված նամականիշերի մարման արարողությանը:
Հաջորդիվ վարչապետը և նրա տիկինը շրջայց են կատարել Վեհարանում, ծանոթացել բարեկարգման շրջանակում կատարված աշխատանքների արդյունքներին:
Վեհարանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսների հայրապետանիստը, կառուցվել է մեկ դար առաջ` Ալեքսանդր Մանթաշյանի մեկենասությամբ։ Վեհարանի համալիրի նորոգության ու կառուցապատման աշխատանքներն իրականացվել են Սամվել Կարապետյանի և Կարապետյան ընտանիքի նվիրատվությամբ: