|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այսօր՝ փետրվարի 13-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից» (Նուբարաշենի հոգեբուժարան), որ 7-րդ հատուկ հսկողության բաժանմունքում հիվանդը կախվելու միջոցով ինքնասպան է եղել. գրում է shamshyan.com -ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնասպանություն գործածը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2016 թվականին ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասով դատապարտված և նույն դատարանի որոշմամբ հարկադիր բուժման մեջ գտնվող Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակչուհի՝ 49-ամյա Կարինե Հարությունյանն էր։ Նա ինքնասպանություն է գործել հիվանդասենյակում, ջեռուցման համակարգի խողովակից գլխաշորով կախվելու միջոցով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Հարությունյանը 2016 թվականին Արագած գյուղում սպանել էր իր մորը։