կարևոր
2509 դիտում, 7 ամիս առաջ - 2023-09-09 12:16
Հասարակություն

Օտարերկրյա տելեգրամյան ալիքներում ՀՀ ՊՆ անունից ապատեղեկատվություն է տարածվում. ՀՀ ՊՆ-ն հորդորում է հետևել ՊՆ պաշտոնական կայքին և սոցիալական ցանցերում գերատեսչության պաշտոնական էջերին

Օտարերկրյա տելեգրամյան ալիքներում ՀՀ ՊՆ անունից ապատեղեկատվություն է տարածվում. ՀՀ ՊՆ-ն հորդորում է հետևել ՊՆ պաշտոնական կայքին և սոցիալական ցանցերում գերատեսչության  պաշտոնական էջերին

Մեծաթիվ հետևորդներ ունեցող օտարերկրյա մի շարք տելեգրամյան ալիքներ, ՀՀ պաշտպանության նախարարությանը հղում անելով, կեղծ տեղեկություններ են շրջանառում և դրանք ներկայացնում իբրև ՀՀ ՊՆ հաղորդագրություն: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

(Կեղծ հաղորդագրությունը տե՛ս մեկնաբանություններում)։

Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին (այդ թվում՝ օտարերկրյա լրատվամիջոցներին) ևս մեկ անգամ հորդորում է հետևել պաշտպանության նախարարության պաշտոնական կայքին և սոցիալական ցանցերում գերատեսչության պաշտոնական էջերին:

Սոցիալական ցանցերում ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական էջերն են ⬇️

ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Press Secretary of the RA Ministry of Defence

 

https://t.me/mil_armenia 
✅ Թվիթերում՝
https://twitter.com/ArmeniaMODTeam 
✅Ինստագրամում՝
https://www.instagram.com/mil.am/ 
✅ Յութուբում՝
https://youtube.com/@media5233