Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրքական ծայրահեղ ազգայնական ուղղվածության «Türkiye gazetesi» լրատվական կայքն անդրադարձել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին» (ԻՀՊԿ) հարող տելեգրամյան մի ալիքի գրառմանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Հայաստանի վրա ցանկացած ռազմական հարձակում կարժանանա Իրանի զինված ուժերի արձագանքին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժի հարևան պետությունների սահմանների փոփոխումը»,- գրել է իրանական տելեգրամյան ալիքը։
Թուրքական կայքի՝ հակաիրանական և հակահայկական ձևակերպումներ և պիտակավորումներ պարունակող հրապարակման մեջ վերոհիշյալ գրառումը վերագրվել է հենց ԻՀՊԿ-ին:
Ուշագրավ է, որ թուրքական կայքն իրանական կողմի «ակտիվությունը» կապել է վերջին օրերին Արցախում իրադրության լարման հետ: Ընդ որում՝ Արցախում առկա իրադրությունը ներկայացվում է որպես հայկական կողմի «սադրանքների» հետևանք, որին իբր թե Ադրբեջանի բանակը կանխարգելիչ հարվածներ է հասցրել:
Այս իրադարձությունների լույսի ներքո անդրադառնալով իրանական տելեգրամյան ալիքի վերոհիշյալ գրառմանը՝ թուրքական կայքը նշել է, որ Իրանը կրկին ակտիվանում է՝ աջակցելով Հայաստանին, ինչպես դա արել է 44-օրյա պատերազմի ընթացքում: