|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ավստրալիայի խորհրդարանն օրենք է ընդունել, համաձայն որի` քրեական պատասխանատվություն է նախատեսվում` ընդհուպ բանտարակություն, սոցիալական ցանցերի այն օգտատերերի համար, որոնց պատկանող հարթակներով կհեռարձակվեն իրական բռնության տեսարաններ: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:
Քննադատները նախազգուշացնում են, որ նմանատիպ օրենքները կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ, այդ թվում՝ լրատվամիջոցների գրաքննություն, ինչպես նաև Ավստրալիայում ներդրումների կրճատում:
Հավելենք, որ օրինագիծն ուժի մեջ է մտել այն բանից հետո, երբ Նոր Զելանդիայի մզկիթներում կատարված սպանդի հետևանքով մահացել էր 50 մարդ, իսկ ավելի քան 30-ը վիրավորվել: Ավստրալիայի քաղաքացի ահաբեկիչն ուղիղ հեռարձակում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում: