կարևոր
1828 դիտում, 7 ամիս առաջ - 2023-09-09 10:26
Հասարակություն

Ով է կառուցելու Երեւանի ճոպանուղին․ «Հրապարակ»

Ով է կառուցելու Երեւանի ճոպանուղին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Ապրելու երկիր» կուսակցության կողմից Երեւանում ճոպանուղու համակարգի կառուցման թեման բուռն քննարկումների է արժանացել․ ոմանք ուրախ են, որ նման նախագիծ է շրջանառվում եւ դրանում տեսնում են Երեւանի հաղորդակցության խնդիրների լուծումը, մյուսները թերահավատ են, թե կհաջողվի իրականացնել։

«Ապրելու երկրից» վստահեցնում են, որ նախագիծը մտնում է գործնական փուլ․ կուսակցությունը բանակցում է համաշխարհային երկու առաջատար՝ ավստրո-շվեյցարական «Դոպելմայեր» եւ շվեյցարական «Բարտոլետ» ընկերությունների հետ։ «Դոպելմայերը» կառուցել է Տաթեւի ճոպանուղին` ընդամենը 10 ամսում, որը գործածության մեջ ցուցադրել է իր բարձր որակը։

Սեպտեմբերի 14-ին կուսակցության հրավերով Երեւան են ժամանելու «Բարտոլետ» ընկերության ներկայացուցիչները՝ տեղում ծանոթանալու նախագծին եւ ներկայացնելու համագործակցության առաջարկ։ Ըստ նրանց հաշվարկների՝ մեկ տարի հետո ճոպանուղու որոշ կայարաններ արդեն կարող են գործել։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում