|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Անցած շաբաթ եւ կիրակի օրերին աշխարհի ամենաերկար` Տաթեւի ճոպանուղին չի աշխատել: Բազմաթիվ հյուրեր, որոնք հասել էին Տաթեւ, չեն կարողացել վայելել ճոպանուղին:
«Տաթեւի թեւեր» ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանը դա հերթական անգամ բացատրում է եղանակային փոփոխություններով: Տնօրինությունը հրապարակավ ներողություն է խնդրում այցելուներից` անհարմարություններ պատճառելու համար:
Իսկ մինչեւ սեպտեմբերի 15-ը ճոպանուղին չի աշխատելու: Այն անցնում է աշնանային ռեժիմի, եւ կառավարման էլեկտրոնային ու մեխանիկական համակարգերը հարմարեցվելու են Սյունիքի եղանակային պայմաններին:
ԵՐԿԻՐ. Տարօրինակ է, որ այս մասին ոչ մի հայտարարություն, ոչ մի տեղեկատվություն չի հնչում, իշխանամետ հեռուստաընկերություններն էլ լռում են: Իսկ տուրիստները, կտրել-անցնելով այդքան երկար եւ դժվար ճանապարհ, հայտնվում են հուսահատ վիճակում: