|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
«Հրապարակ» թերթը գրում է. Քառօրյա պատերազմում ընկած զինծառայողների Գյումրիի պանթեոնի շուրջ իրավիճակը սրվել է: Պետական միջամտության շրջանակներում, Գյումրիից դուրս, «Շիրակ» գերեզմանոցում տարածք էր հատկացվել՝ եղբայրական գերեզման-պանթեոն կառուցելու համար: Բայց 5 ամիս է անցել, եւ անգամ գերեզմանները հարակից մայրուղուց անջատող բետոնե պատը չի կառուցվել: Հարազատները գալիս ու տեսնում էին՝ հողի թմբերի վրայով ավտոմեքենաներ էին անցել-դարձել եւ բարկանում էին:
Մի քանի օր առաջ նրանք հայտարարեցին, որ հրաժարվում են պաշտպանության նախարարության աջակցությունից եւ սեփական միջոցներով բետոնային աշխատանքները կանեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: