Փոխարժեքներ
07 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Այսօր Արցախի խորհրդարանը 11.00-ին՝ արտահերթ նիստում, Արցախի նախագահ կընտրի։ Միակ թեկնածուն պետնախարար Սամվել Շահրամանյանն է, ով Բակո Սահակյանի տարիներից բարձր պաշտոններ է զբաղեցրել` ԱԱԾ տնօրեն, ԱԽ քարտուղար։ Ի՞նչ կուրս է որդեգրելու նա։
Մեզ վստահեցնում են, որ նա ՀՀ իշխանությունների հետ, ի տարբերություն նախկինի, հարաբերվելու է ոչ թե ուղղահայաց, այլ՝ հորիզոնական՝ կուրորեն չի կատարի Փաշինյանի հրահանգները, թեեւ սուր առճակատման էլ չի գնա։ Ասում են, դժվար է Շահրամանյանին ռուսական գծի գործիչ համարել, բայց Արցախի նախագահը պետք է առաջնորդվի նախ Արցախի շահով, ինչը նշանակում է՝ հաշվի առնել խաղաղապահների գոյությունը եւ արդյունավետ հարաբերվել ՌԴ-ի հետ:
Խաղաղապահների հրամանատարությունը հասկացրել է, որ ՌԴ-ի համար անընդունելի են այն գործիչները, որոնք Հայաստանի հանձնարարություններն են կատարում` ի վնաս ՌԴ-ի»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում