|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Շահրամանյանը տեւական մտորումներից հետո որոշել է խախտել լռության ուխտը եւ առաջիկա օրերին հանդես գալ մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանումներով։ Արդեն որոշվել է ֆորմատը, դա կլինի հարցազրույց, բայց ոչ Հանրային հեռուստաընկերությամբ։
Նրան հորդորեցին` չգնալ Հ1, Հ1-ն էլ նրան չհրավիրեց եթեր: Շահրամանյանը կանդրադառնա իր` նախագահի պաշտոնում ընտրությանը, թե ինչու, ինչ հանգամանքներում համաձայնեց ստանձնել նախագահի պաշտոնը, կխոսի նաեւ պատերազմական գործողությունների, ադրբեջանական կողմի հետ բանակցությունների, ինչպես նաեւ՝ այլ հարցերի մասին: Կանդրադառնա արցախցիների խնդիրներին, նրանց հուզող հարցերին կպատասխանի:
Կներկայացնի, թե ինչ խնդիրներ են «գույքագրել» իրենք` Արցախից տեղափոխվելուց հետո այս մի քանի շաբաթվա ընթացքում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում